Posted in Ճամփորդություններ

Հայրենագիտական Տավուշ։ Ամփոփում

2024թ․ մանկավարժական ճամբարի ընթացքում (մարտի 27-29) Սամվել Թամազյանի և Գոհար Իսկանդարյանի հետ միասին կազմակերպեցինք եռօրյա հայրենագիտական ճամբար դեպի Տավուշ, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանի սովորողները։

Ճամփորդության երթուղին էր․ Երևան-Դիլիջան-Իջևան․
Առաջին հայրենագիտական կանգառը Սևանավանքն էր։ Մինչ Սևանավանք հասնելը եղանք Սևանի ափին և վայելեցինք նրա չքնաղ գեղեցկությունը, չնայած, որ արդեն գարուն է, այնտեղ ձմեռային տրամադրություն էր տիրում։

Հաջորդ այցը եղավ դեպի Հաղարծնի վանական համալիր, որտեղ մեզ դիմավորեց և վանքի պատմությունը ներկայացրեց այնտեղի հոգևոր հայր տեր Թորգոմը։ Մենք Հաղարծնի վանական համալիրից 2-կմ անտառային կածանով քայլելուց հետո հասանք Թաքնված ջրվեժ։ Այնտեղի բնությունը վայելելուց հետո շարժվեցինք դեպի Գանձաքար գյուղում գտնվող Մենուա հյուրատուն։

Հաջորդ օրը վաղ առավոտյան մենք ճանապարհ ընկանք դեպի քաղաք Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց, որտեղ պետական ֆինանսավորմամբ ֆիզիկայի լաբարատորիան հագեցել էր նոր սարքավորումներով։ Դպրոցում մեզ ծանոթացրեցին լաբարատորիային, կատարեցինք փորձեր, որից հետո ուղևովեցինք դեպի Լաստիվեր։ Այնտեղի բնությունը, օդը հիանալի էր, չնայած դժվարություններին կարողացանք հաղթահարել այդ գեղեցիկ ճանապարհը, որից հետո վերադարձանք մեր հյուրատուն։

Վերջին օրը եղանք Իջանի դետրոպարկ, որտեղ շրջեցինք և ծանոթացանք տարբեր ծառատեսակների, ինչպես նաև ունեցանք մտերմիկ զրույց։ Այնուհետև ուղևորվեցինք դեպի Աղավնավանք։ Ճանապարհորդության ընթացքում հանդիպելով տարբեր շինությունների փորձում էինք նմանեցնել որևէ երկրաչափական պատկերի և որոշում թե ինչպես կարելի է հաշվել՝ ծավալը մակերեսը և պարագիծը։

Ճամփորդոթյունը անցավ այնքան հետաքրքիր և բազմաբովանդակ, որ չզգացինք թե ինչպես անցան այդ երեք օրերը։

Posted in Ճամփորդություններ

Անկախության տոնը Սյունիքում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամանակահատված՝ սեպտեմբերի 21-23

Ճամփորդության վայրը՝ գ. Տանձատափ, Սյունիքի մարզ

Մասնակիցները՝

Ավագ և Միջին դպրոցի սովորողներ և Տանձատափի միջն. դպրոցի սովորողներ

Խումբը կմասնակցի մեր ճամբարային առօրյային: Բարձունքի հաղթահարումը կիրականացնենք միասին:

Գիշերակացը` Տաթև գյուղի <<Kamo Guest house>> հյուրատանը

Կազմակերպիչներ՝ Արշակ Մարտիրոսյան, Թորգոմ Սիմոնյան

Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Վարորդ՝ 

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • << Կարմիր քար>> բարձունքի հաղթահարում,քայլք
  • Համագործակցություն
  • Տարածքի բարեկարգում
  • Տաթևի վանք
  • Մարզական բաղադրիչ. բասկետբոլի մրցույթ
  • Կրթական բաղադրիչ.ինտելեկտուալ մրցույթ
  • Հալիձորի բերդ
  • Տանձատափի պատմական վայրեր, Դավիթ Բեկ հուշաքար

Մեկնումը՝  ժամը 8:45, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ 23.09.2023, ժամը՝ 20:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղին՝

  • Երթուղի՝ Երևան- Արտաշատ -Երասխ -Եղեգնաձոր -Վայք – Սիսիան – Հալիձոր -Տանձատափ երթուղով
  • Վերադարձը՝ նույն երթուղով

Քարտեզ՝

Հայրենագիտական վայրեր՝

  • Երասխ
  • Արփայի կիրճ
  • Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի
  • գ.Հալիձոր, ճոպանուղին վերևից

Նախահաշիվ՝

Վարորդին վճարվող գումար՝ 150000 /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Մեկ անձը վճարում է 18 000 դրամ /տրանսպորտի, սննդի և հյուրատան համար/

Հյուրատուն՝ 120000 դրամ

Տրանսպորտ՝ MERCEDES BENZ 88SL886

Վարորդ՝ Կարապետյան Արմեն (091574931)

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ջուր
  • Կոշիկներ՝ 2 զույգ
  • Նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Նախապատրաստական աշխատանքներ

  1. Ճամբարականների հետ միասին ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Սյունիքի մարզիՏանձատափ գյուղի, Հալիձոր գյուղի,Տաթևի վանքի մասին:
    2. կազմել երթուղու քարտեզը
    3. պայմանավորվել երթուղայինի հետ
    4. սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ
    5. սննդամթերքի գնումների կազմակերպում
    6. պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Օրակարգ

Օր առաջին

8:00՝մեկնումը Մայր դպրոցի կայանատեղից

10:00՝ կանգառ Երասխում

11:00՝ կանգառ Արփա գետի մոտ, ընդմիջում

12:00 Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի

14:00 գ.Հալիձոր, ճոպանուղին վերևից

14:30՝ ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում

Ճաշի կազմակերպում

15:30՝ ճաշ

16:30՝ հանդիպում Տանձատափի միջն. դպրոցի տնօրենի հետ, անելիքների քննարկում

17:00 գ.Տաթև, քայլք գյուղամեջով, ծանոթություն գյուղական կոլորիտին

18:00 Տաթևի վանք, ֆոտոպատում

19:00-20:00՝ ընթրիք

21:30՝ թեյախմություն , տպավորությունների մասին խոսք, քննարկում

23:00՝ քուն

Օր երկրորդ

08:00՝ վերկաց, անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի բարեկարգում, նախավարժանք

10:00՝ նախաճաշ

10:00՝ <<Կարմիր քար>> բարձունքի հաղթահարում Տանձատափի միջն.դպրոցի սովորողների հետ

14:00՝ ճաշ

15:00՝ հանգիստ

16:30՝ մարզական խաղեր, բասկետբոի մրցույթ գյուղի դպրոցի սպորտային մասնաշենքում

18:00՝ տարածքի խնամքի աշխատանքներ. մաքրման աշխատանքներ գյուղի հարակից տարածքներում

19:30՝ ընթրիք, հանգստի ժամ

20:30 ինտելեկտուալ խաղեր, տեղի դպրոցի և կրթահամլիրի սովորողների մասնակցությամբ

22:30՝ քուն

Օր երրորդ

08։00՝ վերկաց, հիգիենայի ժամ

8․30՝ մարմնամարզություն

10։00՝ նախաճաշ

11։00՝ Դեպի Դավիթ Բեկ հուշաքար,Տանձատափի պաատմական վայրերով քայլք

13:00 Վերադարձ հյուրատուն, իրերի հավաքագրում, տեղավորում

14:00 ճաշ

15:00 Հալիձորի բերդ

16։00՝Վերադարձ Երևան

Մինչև 20:00  վերադարձ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝

  1. Գոռ Խաչատրյան (10-րդ դասարան)
  2. Էրիկ Կակոյան (10-րդ դասարան)
  3. Հասմիկ Վարդերեսյան (10-րդ դասարան)
  4. Էդվարդ Սիմոնյան (10-րդ դասարան)
  5. Մարկ Գալուստյան (9-րդ դասարան)
  6. Գուրգեն Հայրապետյան (9-րդ դասարան)
  7. Արամ Պողոսյան (9-րդ դասարան)
  8. Արմեն Բրուդյան (9-րդ դասարան)
  9. Արսինե Բադալյան (9-րդ դասարան)
  10. Մայա Խաչատրյան(9-րդ դասարան)
  11. Հայկ Մանուկյան (7-րդ դասարան)
  12. Էդգար Ալեքսանյան (7-րդ դասարան)
  13. Շուշան Մանվելյան (7-րդ դասարան)
  14. Ֆիալետա Մանուկյան (7-րդ դասարան)
  15. Ռաֆայել Մարտիրոսյան (7-րդ դասարան)
Posted in Ճամփորդություններ

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Ժամանակացույցը` 02.07.23-05.07.23
Վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնում՝ 02.07, ժամը՝ 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ 05.07, մինչև ժամը 17։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամբարի պատասխանատուներ ՝ Անահիտ Ամիրխանյան, Թորգոմ Սիմոնյան, Երաժիշտ՝ Մելինե Փարամազյան
Մասնակիցներ ՝ Ավագ դպրոցի 10-11 դասարանի սովորողներ
Գիշերակացը ՝ Հյուսիսային տնակ

Ճամբարի երթուղի

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝ Արատես- Հերմոն-Արենի- Զանգակատուն-Ուրցաձոր-Վեդի- Արտաշատ-Երևան- Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմի լեռնանցք-Վերին Գետաշեն-Ներքին Գետաշեն-Մարտունի-Երևան
  • Ճամբարի նպատակը՝ 10-11-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարների կազմակերպում
  • Ճամբարի բովանդակությունը՝ հղումով։
  • Ճամբարի ամփոփումը՝ Ճամփորդության մասին լուսաբանումներ, պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր
  • Նախահաշիվ
  • Վճարը մեկ անձի համար՝ 8000 դրամ
  • Ուղեվճար՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ
  • Վճարը չորս օրվա սննդի համար
  • Տրանսպորտ
  • Մեքենա՝ , տեղ
  • Վարորդ՝

Առաջին օր

  • 08։00՝մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 09։30՝ կանգառ Արենիում, բրդուճային նախաճաշ
  • 11:30-ից՝ Արտաբույք գյուղից քայլարշավ դեպի Ցախաց քար
  • 15։30-ից՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, պատրաստություն բանակումին
  • 16։00՝ ճաշ
  • 17։00՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
  • 18։00՝ մարզական խաղեր
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ՝ տրամաբանական խաղեր։

Երկրորդ օր

  • 07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
  • 09:00՝ նախաճաշ
  • 09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
  • 10։30՝ քայլարշավ Արատեսում՝ դեպի հյուսիս, ձորակով դեպի Արատես գետ, ժայռի աղբյուր, լող գյոլերում
  • 12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
  • 14:00՝ ճաշ
  • 15։00՝ հանգիստ, ազատ ժամ
  • 16։00՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
  • 18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
    • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երրորդ օր

  • 07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
  • 09:00՝ նախաճաշ
  • 09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
  • 10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք
  • 13։00՝ լող, Մարզախաղերwater balloon volleyball
  • 14:00՝ ճաշ
  • 15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
  • 18։00՝ Քննարկման նյութ King Midas and the Golden Touch
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Չորրորդ օր

Posted in Ճամփորդություններ

Դեպի Տավուշ․ամփոփում

Դեպի Տավուշ ճամփորդությունը ստացված եմ համարում։Իմ առաջին ճամփորդությունն էր որպես կազմակերպիչ․ Սովորողների հետ ընկերացել էինք, ունեցանք 3 անմոռանալի ճամփորդական օր։ Օրերը հագեցած էին գրաֆիկորեն։ Առաջին իսկ օրը Իջևանի դենդրոպարկ կոչվող տեղանքում էինք;Կանաչ միջավայր էր, եղանակը տրամադրող, ամենակարևորը սովորողներին հետաքրքիր էր։Երկրորդ օրը պայմանավորվածություն ունեինք Իջևանի պետական համալսարանի հետ, որտեղ էլ ծանոթացանք նրանց առօրյային, գործունեությանը։ Հետո միանգամից շարժվեցինք դեպի Լաստիվեր,որը հիանալի էր իր բնությունով և ինչու չէ նաև երկար քայլարշավային ճանապարհով։ Մի խոսքով ասեմ, որ այս երեք օրերը շատ հետաքրքիր էին ինձ համար ու նորություն էին։ Կից ներկայացնում եմ ֆոտոշար՝

Posted in Ճամփորդություններ

Դեպի Տավուշ աշխարհ

Դեպի Տավուշ աշխարհ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Թորգոմ Սիմոնյան

Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Օրը՝ ապրիլի 28-30

Մեկնում ՝ 28.04, ժամը՝ 09:20(Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից)

Վերադարձ՝ 30.04,ժամը՝18:00

Նպատակը՝

  • Ճանաչողական քայլարշավներ
  • Այցելություն կրթական և երիտասարդական կենտրոններ
  • էկոմաքրություն
  • Կրթական փոխանակման ծրագրով համագործակցություն Իջևանի պետական համալսարանի հետ

Երթուղին՝

  • Երևան- Սևան -Դիլիջան- Իջևան
  • Վերադարձը ՝  Իջևան- Դիլիջան – Սևան-Երևան
Երևան- Դիլիջան_1

Տրանսպորտ՝ 

Վարորդ՝ 

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  1. երկարաթև գիշերազգեստ
  2. տաք հագուստ
  3. ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ
  4. ուսապարկ
  5. ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  6. հագուստ 3 օրվա համար
  7. կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  8. Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  9. Ջուր 1լ /ճանապարհի համար/
  10. հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  11. Անհատական ճամփորդական սպասք
  12. Աղբի տոպրակ, ձեռնոց
  13. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  14. լապտեր
  15. հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/

Օր առաջին

  • կանգառ Սևանի ափին
  • այցելություն Իջևանի պետական համալսարան
  • երեկոն Իջևանում
  • օրվա ամփոփում,քննարկումներ, հրապարակումներ

Օր երկրորդ

  • քայլք դեպի Լաստիվեր
  • Իջևանի պատմաերկրագիտական թանգարան
    Քայլք Իջևանի Դենդրոպարկում

Օր երրորդ

  • Այցելություն Մակարավանք
  • Գետիկի ծնունդը Աղստևից, էկոմաքրություն
  • Ճամբարակ-Սևան

Նախահաշիվ

  • Տրանսպորտ 100.000 (կրթահամալիրի մասնակի աջակցությամբ) 
  • Գիշերակաց հյուրատանը – 7000 դրամ անձը՝ 2 գիշեր
  • Սնունդ ՝ 4000 դրամ
  • Ճամփորդության վճարը մեկ անձի համար՝ 15.000 դրամ (կախված մասնակիցների քանակից

Հյուրատունը՝

«Մենուա» հյուրատուն 

Ճամփորդության հայրենագիտական կանգառները

  • Սևանավանք
  • Հաղարծինի վանական համալիր
  • Իջևանի պատմամշակութային կոթողներ
  • Մակարավանք
  • Աղստև և Գետիկ գետերի միաձուլման հատված

Բլոգային նախապատրաստական աշխատանքներ են տարել՝

Մասնակիցներ՝

Posted in Ճամփորդություններ

Դեպի Թեժառույքի վանք.բարձունքի հաղթահարում

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում։

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Պատասխանատուներ՝ Թորգոմ Սիմոնյան

Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական

Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։

Մեկնում
Ապրիլի 29.  9.00- 17.00
Ճամփորդության երթուղին  Երևան- Աբովյան -Մեղրաձոր-Թեժառույքի վանք
Մեղրաձոր գյուղից քայլարշավ դեպի Թեժառույքի վանք
Այցելություն Թեժառույքի վանք

Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

ուսապարկ, սպորտային կոշիկներ, մեկանգամյա սնունդ, թվային միջոցներ

Ճամփ. գումարը ՝

Իմ հեռախոսահամարն է՝ 095428480

Մասնակիցների  ցուցակ

1.

Posted in Ճամփորդություններ

31․03․2023թ․

Առավոտյան այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, մասնակցեցինք ժամերգությանը, որից հետո ուղևորվեցինք Ծաղկեվանք կամ Կույս Վարվառան քարանձավում փորած վանք, որը գտնվում է Արա լեռան լանջին։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։ Նաև եղանք Սուրբ Գևորգ եկեղեցում, որը գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին։