Featured
Posted in Նախագծեր

Տարածաչափական պատկերների ուսումնասիրում

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

Մասնակիցներ՝ 9-րդ և 10-րդ դասարանների սովորողներ
Նախագծի պատասխանատու՝ Թորգոմ Սիմոնյան

Նպատակ և խնդիրներ՝

  • Պատկերացում կազմել տարածաչափական պատկերների մասին
  • Դիտարկել, թե ինչպես կարելի է գծագրել տարածաչափական պատկերներ
  • Զարգացնել չափումներ կատարելու հմտությունները
  • Առարկաների նմանեցում տարածաչափական պատկերների
  • Կառուցել առարկաների նման մարմիններ (օգտագործելով կավ, փայտ, պլաստմասե թափոններ)

Գործողությունների նկարագրություն՝

Նախապատրաստական փուլ՝
Սովորողները նախապես՝

  • առցանց հարթակում տեղեկություններ են հավաքում տարածաչափական պատկերների վերաբերյալ
  • մշակվում են ընդհանուր կանոններ

Աշխատանքի ընթացքը՝

  • Բակում շրջայց կատարելիս՝ դիտարկում ենք միջավայրում առկա տարածաչափական պատկերները. կատարում ենք չափումներ, համեմատություններ
  • Իրականացնում ենք արտագնա ճամփորդություն դեպի Գառնի գյուղում գտնվող Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձան
  • Սովորողների պատրաստած տարածաչափական մարմինների ցուցահանդեսի կազմակերպում

Ուսումնասիրման ենթակա վայրեր ՝

  • Քարերի սիմֆոնիա
  • Գառնու տաճար
  • Չարենցի կամար
  • Ազատ գետ

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • Չափիչ սարքեր (քանոն, մետր, կարկին, փոխադրիչ)
  • Թուղթ, մատիտ

Արդյունքը ՝

  • տեսանյութեր
  • ֆոտո-պատումներ
  • ռադիո-թողարկումներ
  • TV թողարկումներ


Ամփոփում

Featured
Posted in Իմ մասին

Իմ մասին

Ծնվել եմ Երևան քաղաքում։
1982-1992թթ սովորել եմ Երևանի հ․ 99 միջնակարգ դպրոցում։
Ավարտել եմ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետը 1997թ-ին՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի որակավորում։
1997-1999թթ զինվորական ծառայության ընթացքում դասավանդել եմ Մաթեմատիկա, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի դպրոցում։
1999-2021թթ ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում որպես ավագ տեսուչ։
Այժմ դասավանդում եմ Մաթեմատիկա Երևանի հ․140 դպրոցում։
Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, ճամփորդել և դիտել ֆիլմեր։
Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։