Posted in Ճամփորդություններ

Դեպի Տավուշ․ամփոփում

Դեպի Տավուշ ճամփորդությունը ստացված եմ համարում։Իմ առաջին ճամփորդությունն էր որպես կազմակերպիչ․ Սովորողների հետ ընկերացել էինք, ունեցանք 3 անմոռանալի ճամփորդական օր։ Օրերը հագեցած էին գրաֆիկորեն։ Առաջին իսկ օրը Իջևանի դենդրոպարկ կոչվող տեղանքում էինք;Կանաչ միջավայր էր, եղանակը տրամադրող, ամենակարևորը սովորողներին հետաքրքիր էր։Երկրորդ օրը պայմանավորվածություն ունեինք Իջևանի պետական համալսարանի հետ, որտեղ էլ ծանոթացանք նրանց առօրյային, գործունեությանը։ Հետո միանգամից շարժվեցինք դեպի Լաստիվեր,որը հիանալի էր իր բնությունով և ինչու չէ նաև երկար քայլարշավային ճանապարհով։ Մի խոսքով ասեմ, որ այս երեք օրերը շատ հետաքրքիր էին ինձ համար ու նորություն էին։ Կից ներկայացնում եմ ֆոտոշար՝

Author:

Ծնվել եմ Երևան քաղաքում։ 1982-1992թթ սովորել եմ Երևանի հ․ 99 միջնակարգ դպրոցում։ Ավարտել եմ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետը 1997թ-ին՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի որակավորում։ 1997-1999թթ զինվորական ծառայության ընթացքում դասավանդել եմ Մաթեմատիկա, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի դպրոցում։ 1999-2021թթ ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում որպես ավագ տեսուչ։ Այժմ դասավանդում եմ Մաթեմատիկա Երևանի հ․140 դպրոցում։ Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, ճամփորդել և դիտել ֆիլմեր։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։

Leave a comment