Posted in 9-րդ դասարան, Без рубрики, Հանրահաշիվ(9)

03.04.2023թ․

Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր 

Դասարանական առաջադրանքներ՝

Լրացուցիչ առաջադրանքներ՝

05․04․2023թ․

Վարժությունների լուծում

Դասարանական առաջադրանքներ՝

Լրացուցիչ առաջադրանքներ՝

06․04․2023թ․

Խնդիրների լուծում

Դասարանական առաջադրանքներ՝

Լրացուցիչ առաջադրանքներ՝

Posted in Без рубрики

Օշո։ Պայքար առանց կատաղության

28․03․2023թ․

Իսլամական խալիֆ Օմարը 30 տարի պայքարեց հզոր թշնամու դեմ։ Նրա պայքարը անանձնական էր, նա պայքարում էր հանուն հայրենիքի շահերի։ Օմարը վեր էր դասում հայրենիքի շահերը անձնական շահերից։ Մենամարտի ժամանակ, երբ Օմարը ծնկեց թշնամու վրա և պատրաստ էր սպանելու նրան, այդ պահին կատարվեց անսպասելին․ թշնամին թքեց Օմարի դեմքին և նիզակը Օմարի ձեռքում քարացավ։ Նրա մեջ արթնացավ ներքին զայրույթն ու կատաղությունը։ Բայց քանի որ նրա թշնամությունը անձնսկսն չէր, նա չէր կարող իր անձը վիրավորելու համար սպանել թշնամուն, քանի որ նրա պայքարը հայրենասիրական էր։ Օմարի վերաբերմունքից թշնամին փոխվեց և կռիվը այդպես էլ չվերսկսվեց։ Ըստ պատմվածքի պետք է կռվել ոչ թե անձնական շահերից ելնելով այլ պետք է կռվել գիտակցաբար՝ ելնելով հայրենիքի շահերից։

Posted in Без рубрики

27․03․2023թ․

Կաբինետի ղեկավարի աշխատակարգ

Կաբինետի ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է, ում կրթահամալիրի դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը։ Կաբինետի ղեկավարը կազմակերպում և ապահովում է իրեն կցված կաբինետի մաքրությունը, կազմակերպում է վնասված գույքի և պատերի նորոգումը, ջեռուցման ընթացքում գրանցում է կաբինետի ջերմաստիստաճանը։ Ապահովում է կաբինետին կից կանաչ տարածքի ամենօրյա խնամքը և բարեկարգումը։

28.03.2023թ․

Ուսումնական պարապմունքների գրանցման կարգ

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը դասավանդողը իր բլոգում պետք է հրապարակի նախօրոք (ամենաուշը նույն օրը)։ Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարտավոր է կատարել բլոգում տեղադրված առաջադրանքները։ Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին գրանցում է սովորողների բացակայությունը։ Կապի ընդհատման կամ համակարգչի խափանման դեպքում այդ մասին տեղեկացնում է գրասենյակի ղեկավարին։ Դպրոցի էլեկրտրոնային մատյանը կազմվում է ընթացիկ մատյաններից։ Դպրոցի գրասենյակի ղեկավարը ավարտված շաբաթվա մատյանն ավելացնում է էլեկրտրոնային մատյանին, որը խմբագրման համար հասանելի է միայն իրեն։

29․03․2023թ․

Ուսումնական օրացույցի կազմման, հրապարակման կարգ

Կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։ Կրթահամալիրի ամսվա ուսումնական օրացույցը կազմվում է մինչև նախորդ ամսվա վերջին շաբաթվա երեքշաբթի օրը։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստեղծագործական հավաքների հիման վրա։ Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմվում է ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի հիման վրա։ Օրվա աշխատակարգում գործերը ներառվում են հղումներով։ Ուսումնական օրացույցում փոփոխություն արվում է միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։

Posted in Без рубрики

Փառահամար պատմվածքի վերլուծություն

27․03․2023թ․

Աղասի Այվազյանի <<փառահամար>> պատմվածքը ներկայացնում է ձեռնածուի հնարքները նապաստակի և ձիերի հետ։ Պատմվածքը ներկայացված է փոխաբերական իմաստով․ աշխարհի տերերը՝ ձեռնածուի դերում, կենդանիները՝ մարդու դերում։ Գրողը աշխարհը համեմատում է կրկեսի սցենարի հետ, որտեղ մարդը ապրում ու արարում է ինչ-որ շարժիչ ուժերի շնորհիվ։ Ինչպես ձեռնածուն իր մի “ֆուհ” արտահայտությամբ ստիպում է նապաստակին անել այն, ինչ ինքն է ուզում։ Թեպետ նապաստակը <<բանտում>> երջանիկ է, որովհետև սիրում է կրկեսը, մարդկանց շրջապատը, նույնիսկ՝ ձեռնածուին։ Ձեռնածուն ձանձրացավ նապաստակի համարից և բեմի կենտրոնում հայտնվեց մի սպիտակ ձի, նա նման էր լույսի, պարզ ու մաքուր։ Հետո նրան հետևեցին կրակի նման կարմիր ձիերը։ Հանդիսատեսին ձանձրացրեցին ձիերի այս անվերջ վազքը և նրանց մի մասը երեսները թեքած դուրս էին գալիս կրկեսից։ Գրողը մարդկանց զգացմունքները համեմատում է գունագեղ ձիերի հետ։ Իրականում մարդիկ հոգնել են ճշմարտությունից, նրանք գերադասում են տեսնել ֆոկուսները, ոչ թե իրական պատկերները, քանի որ մարդիկ ցանկանում են ապրել երազների և ֆոկուսների մեջ, որովհետև այնտեղ ապրելը ավելի հեշտ է ու գեղեցիկ, քան իրական կյանքում։

Posted in Без рубрики

Գարնանային մանկավարժական ճամբար

27․03․2023թ․

Տեղի ունեցավ հանդիպում ուսումնական ագարակում, որտեղ կատարեցինք ձիերի, թռչունների խնամք և ձիավարություն։ Այնուհետև եղանք մանկավարժական ակումբում, որտեղ ունեցանք հանդիպում Մարիետ Սիմոնյանի հետ, ով ծանոթացրեց հնգօրյա պարապմունքի նպատակների, խնդիրների և անելիքների հետ։ Ունեցանք զրույց կրթահամալիրում իրականացվող ծրագրի մասին։ Հանդիպում ունեցանք նաև Լուսինե Փաշայանի հետ, ով ծանոթացրեց դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերին։ Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց Լենա Ղազարյանը։

28.03.2023

Տեղի ունեցավ հանդիպում Սարալանջում, որտեղ ծանոթացանք խաղողագործության հետ և կատարեցինք խաղողի վազի էտման աշխատանքներ։ Այնուհետև եղանք Արևելյան դպրոցում, որտեղ ծանոթացանք դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերին։ Հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ և վերլուծեցինք նախորդ օրվա հոդվածները։ Լենա Նալբանդյանը մեզ ծանոթացրեց մեդիա հարթակում գրագետ հրապարակումներ տեղադրելու կարգին։ Ունեցանք նաև նախագծային հավաքներ ստեղծագործական խմբերով, որտեղ քննարկվեց սովորող-սովորեցնող թեման:

29․03․2023թ․

Այցելեցինք խաղողի և գինու դպրոց, որտեղ ծանոթացանք գինու և կոնյակի պատրաստման եղանակին և համտեսեցինք տեղում պատրաստված գինուց։ Այնուհետև հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանի հետ, ով ծանեթացրեց ուսումնական օրացույցին։ Հանդիպում ունեցանք նաև Մարիետ Սիմոնյանի հետ, ում հետ վերլուծեցինք Օշոյի “Պայքար առանց կատաղության” պատմվածքը։ Հանդիպումներից հետո կատարեցինք մարմնամարզություն և վարեցինք հեծանիվ։

31․03․2023թ․

Առավոտյան այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, մասնակցեցինք ժամերգությանը, որից հետո ուղևորվեցինք Ծաղկեվանք կամ Կույս Վարվառան քարանձավում փորած վանք, որը գտնվում է Արա լեռան լանջին։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։ Նաև եղանք Սուրբ Գևորգ եկեղեցում, որը գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին։

Posted in 11-րդ դասարան, Без рубрики

10․02․2023թ․

 Առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների համակարգեր

Ռացիոնալ հավասարումը, որի ձախ մասը n աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասը՝ 0, անվանում են n աստիճանի հավասարում:

Մասնավորապես, եթե ձախ մասը 1-ին կամ 2-րդ աստիճանի բազմանդամ է, ապա ստանում ենք 1-ին կամ 2-րդ աստիճանի հավասարումներ:

Օրինակ

1) հավասարումը x և y երկու անհայտներով 1-ին աստիճանի հավասարում է: 

2) x+2y−3z=0  հավասարումը x, y և z երեք անհայտներով 1-ին աստիճանի հավասարում է: 

3) x2−y−25=0  հավասարումը x և y երկու անհայտներով 2-րդ աստիճանի հավասարում է: 

4) 2x2+xz+z2−3xy−5=0  հավասարումը x, y և z երեք անհայտներով 2-րդ աստիճանի հավասարում է: 

5) 5x3−xyz+y2−2x2=0  հավասարումը x, y և z երեք անհայտներով 3-րդ աստիճանի հավասարում է: 

Եթե տրված են x և y երկու անհայտներով 2 ռացիոնալ հավասարումներ, ապա ասում են, որ տրված է երկու հավասարումների համակարգ:

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:
Օրինակ
Դիտարկենք {x+2y−7=0x2+2xy+y2+3y+4x−31=0 համակարգը, որի առաջին հավասարումը 1-ին աստիճանի է, իսկ երկրորդը՝ 2-րդ աստիճանի:

Լուծում: Առաջին հավասարումից x-ը արտահայտենք y-ով՝ x=7−2y և տեղադրենք երկրորդ հավասարման մեջ՝

(7−2y)2+2(7−2y)y+y2+3y+4(7−2y)−31=0

Պարզեցնելով այս հավասարումը, ստանում ենք y2−3y−10=0 քառակուսային հավասարումը:

Այս հավասարումն ունի երկու արմատ՝ y1=−2, y2=5

Տեղադրելով դրանք x=7−2y հավասարման մեջ, ստանում ենք x-ի արժեքները՝ x1=11 x2=−3

Որպես պատասխան ստանում ենք  (11;−2)  և  (−3;5)  թվազույգերը:

Առաջադրանքներ՝

Posted in Без рубрики

Վերապատրաստման ամփոփում

Վերապատրաստման ընթացքում ծանոթացանք կրթահամալիրի կառուցվածքին և մասնաշենքերին, ուսուցման մեթոդիկային և առանձնահատկություններին։ Սովորեցինք աշխատել այն հարթակներում, որոնցից օգտվում են կրթահամալիրի անձնակազմը և սովորողները։ Այս չորս օրերի ընթացքում մեզ աջակցեց և ուղղորդեց Արմինե Մովսիսյանը։

Posted in Без рубрики

Բլոգային քառօրյա վերապատրաստում։ Օր 4

Մասնակցեցինք ուրբաթ-համերգին։ Կատարեցինք այց կրթահամալիրի քոլեջ, եղանք քոլեջի գինու մառանում, որտեղ ծանոթացանք գինու և կոնյակի պատրաստման ընթացքին։ Ներկայացրեցինք ուսումնական նախագծերը, քննարկեցինք հետաքրքրող հարցերը, ուսուցման գործընթացին օգնող հարթակները և ամփոփեցինք վերապատրաստումը։